Իրան-Հայաստան հարաբերություններ. զգուշավոր հարևանություն լարված կովկասյան տարածաշրջանում

Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները միշտ էլ հետաքրքրություն են առաջացրել տարբեր ասպեկտներով, ինչպիսիք են պատմական հարևանությունը, աշխարհաքաղաքական շահերը և մշակութային կապերը։ Ներկայումս այս հարաբերությունները կարելի է մեկնաբանել «զգուշավոր հարևանություն լարված Կովկասում» շրջանակներում՝ մոտեցումով, որը Հարավային Կովկասում տեղի ունեցող բարդ զարգացումների համատեքստում հիմնված է տարածաշրջանային կայունության և փոխադարձ շահերի պահպանման վրա։ Թեհրանի տեսանկյունից, Հայաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության պահպանման գործում։

Կովկասյան տարածաշրջան և Իրանի սահմանակից հյուսիսարևմտյան հարևան երկրների երթուղիներ մուտք գործելու հարցում Միջազգային սահմանների ցանկացած փոփոխություն կամ Երևանի ինքնիշխանության թուլացում կարող է ազդել Իրանի ռազմավարական շահերի վրա: Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը Իրանի համար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, հատկապես տարածաշրջանային լարվածության լույսի ներքո:

Այս պատճառով Իրանը զգուշանում է ցանկացած ծրագրից, որը կարող է Հայաստանի հաղորդակցման ուղիները դուրս բերել այդ երկրի պետական վերահսկողությունից: Մյուս կողմից, Հայաստանը ճանաչում է Իրանը, որպես իր տնտեսական և հաղորդակցման գործընկերներից մեկը, տարանցիկ մարտահրավերների առջև կանգնած տարածաշրջանում: Համատեղ ցամաքային սահմանը, Իրանի էներգետիկայի և շուկայի հասանելիությունը կենսական առավելություններ են Երևանի համար։ Այս փոխկախվածությունը երկկողմ համագործակցության հիմքն է կազմում։ Տնտեսական ոլորտում երկկողմ առևտրի ծավալը տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը ցույց է տալիս երկու երկրների վճռականությունը՝ ընդլայնելու առևտրային փոխանակումները։ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ է ընձեռել առևտրի հեշտացման համար։

Իրանի մասնակցությունը հյուսիս-հարավ տարանցիկ նախագծերին, ինչպիսին է Քաջար-Ագարակ ճանապարհային մի հատվածի կառուցման աշխատանքներին, որը Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մաս է կազմում, այս առումով գործնական համագործակցության օրինակ է։ Այնուամենայնիվ, այնպիսի հարցեր, ինչպիսիք են սահմանային փոխադրումները և բեռնատարների տեղաշարժի հեշտացումը, դեռևս բանակցությունների օրակարգում են։ Երկու երկրների միջև հարաբերությունների մեկ այլ կարևոր առանցք է կազմում էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Իրան-Հայաստան գազատարը և էներգափոխանակման մեխանիզմները համագործակցության ընդլայնման մեծ ներուժ ունեն։ Հարաբերությունների այս մակարդակը, զուտ տնտեսական շահերից բացի, կապված է նաև ռազմավարական և անվտանգության չափումների հետ, հատկապես այն իրավիճակում, երբ էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար։

Մշակութային համագործակցությունը կազմում է այս հարաբերությունների մեկ այլ շերտը, հանդես գալով որպես կայունության և վստահության կառուցման գործոն: Արվեստի, կինոյի, կրթության ոլորտներում համագործակցությունը և համատեղ մշակութային միջոցառումների անցկացումը նպաստում են երկու ժողովուրդների միջև պատմական և քաղաքակրթական կապերի ամրապնդմանը: Այս տեսակի համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ հաղորդակցության ուղիները պահպանելու գործում, հատկապես տարածաշրջանային լարվածության ժամանակներում: Այնուամենայնիվ, Իրան-Հայաստան հարաբերությունները զերծ չեն մարտահրավերներից: Իրանի դեմ սահմանված  միջազգային պատժամիջոցները սահմանափակել են խոշոր նախագծեր իրականացնելու ֆինանսական կարողությունները։

Բացի այդ, տարածաշրջանային տերությունների միջև մրցակցությունը և Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ընդլայնելու արտատարածաշրջանային դերակատարների ջանքերը միշտ ազդում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարի և, հետևաբար, երկկողմ հարաբերությունների վրա։ Զանգեզուրի միջանցքի և նմանատիպ նախագծերի հարցերն ունեն իրենց զգայունությունը Իրանում, և երկու երկրներն էլ ստիպված են զգուշորեն գործել այս հարցում։ Ընդհանուր առմամբ, Իրան-Հայաստան հարաբերությունները կարելի է համարել ռազմավարական գործընկերության օրինակ, սակայն այնպիսին, որը հեռու է աղմուկից։ Գործընկերություն, որը հիմնված է կայունության պահպանման, տարանցիկ տրանսպորտի զարգացման և մշակութային կապերի ամրապնդման ընդհանուր շահերի վրա՝ միաժամանակ զգուշորեն վերաբերվելով տարածաշրջանային բարդ զարգացումներին։ Այս հարաբերությունները, չնայած պաշտոնական դաշինքի բացակայությանը, առանձնահատուկ նշանակություն ունեն երկու երկրների համար՝ իրենց բարեկամական հարաբերությունների և ընդհանուր շահերի շնորհիվ։

 

Հեղինակներ՝

Դոկտոր Աֆսանեհ Ղայիմ (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջանի փորձագետ)

Դոկտոր Աբբաս Էղբալ Մեհրան (Կենտրոնական Ասիայի և Կովկասյան տարածաշրջաի փորձագետ)

Թարգմանեց՝ ՍԱՀԱԿ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment