ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի դեռ իրենց ընդդիմադիր ներկայացնող քաղաքական ուժերի խոսույթը կառուցված է ոչ թե գործող իշխանության քաղաքականության հետևողական քննադատության, այլ ՀՀԿ-ին մերժելու և 2018 թվականի հեղափոխական նարատիվը վերարտադրելու շուրջ, նրանք չեն կարող հավակնել իրական ընդդիմության դերակատարմանը։
Երբ սեփական քաղաքական օրակարգի բացակայությունը, գաղափարական սնանկությունն ու հանրային վստահության պակասը փորձ է արվում փոխհատուցել բացառապես ՀՀԿ-ին թիրախավորելով, դա վկայում է ոչ թե քաղաքական ինքնուրույնության, այլ իշխանության կողմից պարտադրված օրակարգի շրջանակներում գործելու մասին։ Նման քաղաքական վարքագիծը ոչ թե թուլացնում, այլ փաստացի սպասարկում է գործող իշխանության շահերը։
Ի վերջո, եթե իշխանությունից ունեցած վախը գերազանցում է ճշմարտությունն ասելու և իրական պատասխանատվությունը մատնանշելու քաղաքական կամքին, ապա նման ուժերը չեն հանդիսանում իշխանության այլընտրանք, այլ նրա գոյության ապահովման գործոններից մեկը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: