Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը

Խորհրդարանն օգոստոսի 2-ի նիստում քննարկել և ընդունել է «Իններորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը։

ԱԺ հաշվիչ հանձնախմբում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Ռուզաննա Երեմյանը, Քնարիկ Հարությունյանը, Լևոն Լևոնյանը, Լիլիթ Մինասյանը, Մարիամ Պողոսյանը, Սյուզաննա Սայադյանը և Արաքսյա Վարդանյանը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից` Մարիաննա Ղահրամանյանը, Լիաննա Գասպարյանը, Գառնիկ Դավթյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից` Մեսրոպ Մանուկյանը:

Ավելի ուշ կայացած նիստի արդյունքում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ է ընտրվել Լիլիթ Մինասյանը, քարտուղար՝ Քնարիկ Հարությունյանը:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment