«Մինչև ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը սահմանը փակ էր, առևտուր չկար, հիմա սահմանը դարձյալ փակ է։ Քանի՞ ծիրան է վաճառվել Թուրքիայում կամ Թուրքիայի միջոցով անցել մի տեղ։ Քանի՞ քար է դրվել Անիի կամրջի վրա, որ կամուրջը վերակառուցվի։ Խնդրեմ՝ հնարավորինս կոնկրետ ասեք՝ էական փոփոխություն ի՞նչ կլիներ, եթե ՀՀ-Թուրքիա հարաբերություններում չլինեին բանակցությունները երկու հատուկ բանագնացների միջև»,- 9-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստի ժամանակ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Ձեր խմբակցության հարցերի տողատակը հետևյալն է՝ ինչո՞ւ բավարար արագ չի շարժվում ՀՀ-Թուրքիա կարգավորումը։ Տարօրինակ է՝ դուք պետք է դրանով ուրախ լինեիք, դուք դեմ չէի՞ք այդ կարգավորմանը։ Ֆիքսենք, որ Դաշնակցությունը դեմ չէ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ գործընթացի շարունակման ընթացքում ով էլ զբաղվի այդ գործով, կունենա ձեր աջակցությունը, որը հինգ տարի ի տարբերություն ինձ ընդդիմադիրներից ոչ թե աջակցություն է ստացել, այլ ահռելի ճնշում»։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: