Իրանի և ԱՄՆ–ի միջև Հորմուզի բացման մասին համաձայնագիր գոյություն չունի. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260802/irani-ev-amni-mijev-hvormuzi-bacman-masin-hamadzajnagir-gvojutjun-chuni-zlm-105352644.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/03/101677058_0:0:1333:1000_1920x0_80_0_0_95e64a808b31ed49df99f62888208134.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Թեհրանը մտադիր չէ բացել Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ–ն չի դադարեցրել ագրեսիան։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի բացման շուրջ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու լուրը: «Fars գործակալությունը», հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է` քանի դեռ Իրանի դեմ ամերիկյան ագրեսիան շարունակվում է, նեղուցը փակ կմնա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Սակայն բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը «Fars»-ին ասել է, որ նեղուցի բացման մասին ոչ մի համաձայնագիր գոյություն չունի, իսկ նման հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Իրանի զինված ուժերում գործակալության մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ այդ տարածքով անցումը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի վերահսկողության տակ։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Leave a comment