Ալեն Սիմնայանը և Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են․ Մեսրոպ Մանուկյան․ Panorama

«Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, չի ուրացել՝ ի տարբերություն ձերոնց շարքերը համալրած Մանվել Գրիգորյանի օգնականների և սանիկների, ովքեր մի օր իր համար մեռնում էին, մյուս օրը գալիս էին ձեզ հացով դիմավորելու«- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին։

Մինչ այդ իր ելույթում Ռուբինյանը Մանուկյանին հիշեցրեց, որ ԱԺ-ում եղել է գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը;

Մանուկյանը հիշեցրեց, թե ինչպես էին ժամանակին վարկով կենցաղային տեխնիկա գնած ԱԺ նախկին նախագահներ Արարատ Միրզոյանը և Ալեն Սիմոնյանը ներկայում մի քանի հազար դոլարանոց շորեր հագնում և թանկարժեք անշարժ գույքեր ձեռք բերում։

Դրանից հետո նա ներկայացրեց «Հայբիզնեսբանկի»; բաժնետոմսերի մի մասի՝ ԿԲ-ին հանձնելը և այնտեղ Կոնստանտին Սոկոլովի փայաբաժին ձեռք բերելը;

«Ռուբեն Ռուբինյանի եղաբայրն այսօր «Ամիոբանկի»(Հայբիզնեսբանկ) նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը, իսկ Կենտրոնական բանկը դառնում է բանկի փայատեր, այստեղ շահերի բախում չկա»,- հարցրեց պատգամավորը՝ հավելելով.

«Անմասն չի մնացել մեր նախկին գյուղի հերոսը, պարզվում է, որ Տիգրան Ավինյանը 11 և 16 մլն դրամ վարկ է ստացել «Հայբիզնեսբանկից»,- ասաց Մանուկյանը;

Nա նկատեց որ նույն կերպ այդ գործարքից հետո Լևոն Ռուբինյանը նշանակվում է «ՎԻՎԱ Արմենիա ընկերության կառավարման անդամ։

«Չեմ կարողանում հասկանալ առևտրային բանկում բարձր պաշտոնը և «Վիվա Արմենիայում»»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը ՝ նշելով որ դրանից հետո Ամիոբանկի կառավարման է անցնում Հրազդանի ցեմենտի գործարանը որն այսօր սնակ է ճանաչվել։

«Հաջորդ տարօրինակ գործարքը՝ «Վիվա-Արմենիան» ձեռք է բերում «Ռոստելեկոմը»… Անվտանգային խնդիրներ այստեղ կան, թե ոչ։ Այսինքն երկու լուրջ օպերատոր է ձեռք բերվում և երկուսի կառավարման կազմում էլ Լևոն Ռուբինյանն է, ժողվուրդ»,- ասաց Մանուկյանը։

Հիշեցնելով, որ Սոկոլովը նշանակվել է ԹՐԻՓ-ի հիմնադրամի նախագահ՝ Մանուկյանը հիշեցրեց, որ Թեղուտի հանքավայրի բաժնեմասն էլ է նա ձեռք բեռել;

«Նշեցի 4 կարևոր ոլորտներ՝ ֆինանսնեն, հանքարդյունաբերություն, ենթակառուցվածքներ և կապ, ցանկացած պետության համար այն ռազմավարական անվտանգության նշանակություն ունեցող ոլորտներ , որոնք Հայաստանի դեպքում չափազանց կարևոր է Թուրքիայի համար։ ԹՐԻՓ-ի կառավարիչը որի հիմնական շահառուն Թուրքիան է և Թուրքիայի հետ բանակցողի եղբայրը ներգրավված են այս գործընթացների մեջ»,-ասաց մանուկյանը և շարունակեց.

«Բայց փոքր հովանավորչություն էլ եմ տեսնում. ձեր կողմից Ձեր աներոջը՝ Հակոբ Հաջի Հակոբյանին 2022 թվականին նշանակել են ԱԺ -ի արարողակարգի պետ, բայց արի ու տես որ էս մարդը դատապարտված է եղել թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից կաշառք վերցնելու մեջ, որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական, հղումը բաց ինֆորմացիաներին է, ասաց Մանուկյանը և, բերելով օրինկը, երբ ստամբուլում ծննդաբերած քաղաքացին ցանկացել է վերադառնալ Հայաստան, շարունակեց.

«Փորձում էի հասկանալ Արարատը Միրզոյան և Ալենը Սիմոնյան որ կետից սկսեցին և ուր գնացին հասան, ու ձեր կետը հիմա չեմ էլ կարողանում ցույց տալ ու տպավորություն է՝, որ Ալեն Սիմնայանը և Արարատ Միրզոյանը ձեր դեմ փոքրիկ ձկներ են, դուք ՔՊ-ի Սպրուտն էք, իմ մոտ այդ տպավորությունն է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment