Թունավորման դեպք Արտաշատում. մկրտության արարողությունից հետո 14 մարդ դիմել է ԲԿ

Բաժանորդագրվել

Թունավորվածների թվում երեխաներ կան։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Արտաշատ քաղաքում գտնվող «Արմենիա» ռեստորանում տեղի ունեցած մկրտության արարողությունից հետո Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Նշվում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։

«10 հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ 4 երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Leave a comment