Երդման տեքստի ժամանակ ոտքի չկանգնելը քաղաքական մշակույթի տեսանկյունից ի՞նչ ուղերձ էր հանրությանը. Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին


Ազգային ժողովի՝ օգոստոսի 2-ի նիստին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն իր ելույթի ժամանակ անդրադարձավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորի հայտարարությանը, թե քարոզարշավի ժամանակ տեղեկատվական տեռոր է եղել, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարածել է տեղեկատվություն, թե «Ուժեղ Հայաստանի»՝ իշխանություն ստանձնելու պարագայում հայերը գնալու են Դոնբաս:


«….Մի բան, որը որևէ կերպ չեք կարող ապացուցել, որովհետև որևէ հնարավոր հարթակում՝ առնվազն մեզ հետ առնչվող, նման տեղեկատվություն չի շրջանառվել, առավել ևս՝ խոսում եք Հանրային հեռուստաընկերության մասին»,- ասաց նա:


Անդրադառնալով Ազգային ժողովի 9-րդ գումարման աշխատանքների մեկնարկին՝ երդման տեքստի ընթերցման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների՝ ոտքի չկանգնելուն, Աղաջանյանը հետաքրքրվեց՝ քաղաքական մշակույթի տեսանկյունից սա ի՞նչ ուղերձ էր հանրությանը:


«Տեքստը կարդացեք, մի տեքստ, որը խոսում է ՀՀ շահերի պաշտպանության և ՀՀ բարօրության մասին, ու դուք ոտքի չեք կանգնո՞ւմ: Սա ի՞նչ ուղերձ է հանրությանը:


Սա լավ սկիզբ չէ, հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ՝ վերանայեք ձեր գործունեությունը»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմադիրներին:

Leave a comment