https://arm.sputniknews.ru/20260802/hhadrbejan-gvortsyntacy-hima-aveli-araj-e-qan-hhturqia-gvortsyntacy-ruben-rubinjan-105319993.html
ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանը չգիտի, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T12:35+0400
2026-08-02T12:35+0400
2026-08-02T12:35+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316828_0:83:1600:983_1920x0_80_0_0_3fe4d6c8dce956034cd21a04ab4e5a16.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը։ Նա այդ մասին ասաց նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին։Ընդդիմադիր պատգամավորը նշեց`դեռ 2022թ․ հայտարարվել է, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են առանց նախապայմանների, մինչդեռ նախորդ 4 տարիներին Թուրքիան բոլոր հարցերը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Այս համատեքստում, ըստ Մանուկյանի, սուտ է «առանց նախապայմանների» ձևակերպումը, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը մնացել է սառույցի վրա գրված, քանի որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։Ռուբինյանը նշեց, որ գործընթացն իր պատկերացրած արագությամբ տեղի չի ունենում, բայց վստահ է, որ կարգավորումը մոտ է, զուտ ժամանակի հարց է։«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,- ասաց նա։
ադրբեջան
թուրքիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316828_90:0:1511:1066_1920x0_80_0_0_b21b8c9bc950ed99b3ad948f75fc9293.jpg.webp
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
Ռուբեն Ռուբինյանը չգիտի, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը։ Նա այդ մասին ասաց նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց`դեռ 2022թ․ հայտարարվել է, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են առանց նախապայմանների, մինչդեռ նախորդ 4 տարիներին Թուրքիան բոլոր հարցերը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Այս համատեքստում, ըստ Մանուկյանի, սուտ է «առանց նախապայմանների» ձևակերպումը, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը մնացել է սառույցի վրա գրված, քանի որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։
Ռուբինյանը նշեց, որ գործընթացն իր պատկերացրած արագությամբ տեղի չի ունենում, բայց վստահ է, որ կարգավորումը մոտ է, զուտ ժամանակի հարց է։
«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,- ասաց նա։