Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետազատ գյուղի բնակիչ 65-ամյա Համլետ Ս.-ն ժամը 16:00-ից չի պատասխանում հեռախոսազանգերին, և անհայտ է նրա գտնվելու վայրը։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի մարտական հաշվարկ:

Օգոստոսի 2-ին՝ ժամը 04։45-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում նշված ջրանցքի Դվին գյուղի հատվածում հայտնաբերվել է քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը, և փրկարարները դուրս են բերել այն։

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment