Հայտարարել եմ, հիմա էլ հայտարարում եմ՝ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, քաղաքական իմաստով՝ նույնպես. Ռուբինյան


Ազգային ժողովի 9-րդ գումարման ժամանակ՝ ԱԺ նախագահի ընտրության հարցի շրջանակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ նախկինում ասվել էր, որ վենդետա չի լինելու, բայց հիմա հայտարավում է, որ լինելու է վենդետա, ապա այս համատեքստում ընդդիմադիր պատգամավորը դիտարկում արեց, թե վենդետան միակողմանի չի լինում, վենդետան շարունակվում է անընդհատ:


Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ 2018-ին եկան իշխանության ու ասացին՝ վենդետա չի լինելու, քանի որ ցանկացածն իրավունք ունի ուղղվելու:


«Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նախկին իշխանությունները և նրանց հետ կապակցված շատ ուժեր չօգտագործեցին այդ հնարավորությունը:


Այո՛, ես հայտարարել եմ և հիմա էլ եմ հայտարարում, որ վենդետա լինելու է բառիս իրավական իմաստով, և բոլոր այն մարդիկ, որոնք կատարել են հանցագործություն, պիտի պատժվեն, ովքեր չեն կատարել հանցագործություն, չպիտի պատժվեն:


Քաղաքական իմաստով նույնպես վենդետա է լինելու, բնականաբար, օրենքի շրջանակում, որովհետև քաղաքական ուժերը պիտի պատասխանատու լինեն գործողությունների համար»,- ասաց նա:

Leave a comment