ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն․ Խաչատուրյան

ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն․ Խաչատուրյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մեկնարկել է ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանը, որի բացման առիթով ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը շնորհավորեց իններորդ գումարման առաջին նիստի մեկնարկի կապակցությամբ, շեշտեց՝ այսօր իր աշխատանքն է սկսում ՀՀ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված նոր Ազգային ժողովը:

«Սա մեր պետական կյանքի հերթական կարևոր հանգրվանն է, որը վերահաստատում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքը՝ իշխանությունը բխում է ժողովրդից և իրականացվում  է նրա կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- ասաց նախագահը:

Առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀ քաղաքացիներին՝ Խաչատուրյանը նշեց՝ նրանց ակտիվ մասնակցությունը ընտրություններին և ազատ կամարտահայտությունը ոչ միայն ժողովրդավարական գործընթացի կարևոր բաղադրիչ են, այլև մեր պետականության կենսունակության, հանրային պատասխանտվության և քաղաքացիական հասունության լավագույն վկայությունը:

«Շնորհավորում եմ խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժին՝ քաղաքացիների վստահության քվեն ստանալու կապակցությամբ, միաժամանակ, շնորհավորում եմ ԱԺ անցած քաղաքական ուժերին, որոնց ընտրել են մեր քաղաքացիները՝ իրենց գաղափարներն ու ակնկալիքները ներկայացնելու և պաշտպանելու համար»,- ասաց նախագահը՝ շեշտելով, որ ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն և այնպիսի բանավեճ, որի առանցքում կլինի ոչ թե քաղաքական հակադրությունը, այլ պետական մտածողությունը:

Leave a comment