https://arm.sputniknews.ru/20260802/ruben-rubinjany-gvortsarq-arajarkec-ynddimutjany-105318031.html
Ռուբեն Ռուբինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը
Ռուբեն Ռուբինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գործարք առաջարկեց… 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T11:11+0400
2026-08-02T11:11+0400
2026-08-02T11:11+0400
հայաստան
ռուբեն ռուբինյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316899_0:83:1600:983_1920x0_80_0_0_b86c7636752a8ba0e21b68664a56cf4f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գործարք առաջարկեց ընդդիմությանը։Նա նշեց` համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։Նրա կարծիքով՝ 2018-ից ի վերխորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316899_90:0:1511:1066_1920x0_80_0_0_6d2f92ed20adce41955896a86ae07311.jpg.webp
հայաստան, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
հայաստան, ռուբեն ռուբինյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի առաջին նիստի ժամանակ գործարք առաջարկեց ընդդիմությանը։
Նա նշեց` համազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ՀՀ ԱԺ-ն անիմաստ, անպտուղ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է, և այս գումարման ԱԺ-ն այդ իմաստով նախորդից էլ վատն է լինելու։
«Ես ուզում եմ առաջարկել, որ մենք միասին կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը։ Ես, բնականաբար, այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ կարող ենք հենց հիմա բոլորս պայամանավորվել՝ «եկեք բարեկիրթ լինենք, եկեք չվիրավորենք իրար» և այլն։ Դա կլինի պատրանք, «խաղաղություն աշխարհին»-ի պես կենաց։ Ես առաջարկում եմ հասկանալ պատճառը՝ ինչու՞ է վերջին տարիներին ձևավորվել այսպիսի մշակույթ։ Ես ունեմ իմ տարբերակը և իմ առաջարկած լուծումը՝ ամենևին չհավակնելով վերին ատյանի ճշմարտություն լինելու դերին, հրավիրում եմ ձեզ քննարկման, եթե պատեհ կհամարեք»,- ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ 2018-ից ի վերխորհրդարանը դարձել է անհանդուրժողականության վայր, որովհետև ընդդիմությունը չի ընդունել ժողովրդի ընդունումը։