Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա – Ազգությամբ տաջիկ Սուլեյման Մահմադովը հաղթանակից հետո ռինգ է դուրս եկել հայ զինվորի համազգեստով և հայկական դրոշով։

Երևանում անցկացված «HYPE» լիգայի մենամարտում Մահմադովը («Պալաչ» մականունով) պարտության է մատնել Ումար Դավլեթմիրզաևին ու իր հաղթանակը նվիրել պատերազմում նահատակված հայ զինվորին։

Նշենք, որ Մահմադովն առաջին անգամ չէ, որ հայկական եռագույնն է բարձրացնում հաղթանակից հետո։ Նրա մանկության ընկերը՝ Հրաչը, զոհվել է, 2021թ․-ին։ Սուլեյման Մահմադովը հաճախ է իր հարցազրույցներում խոսում այդ մասին և նշում, թե միաժամանակ նաև Հայաստանն է ներկայացնում։ Չի բացառում, որ մի օր Հայաստան կտեղափոխվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment