Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան

Հայաստանում գարնանը պաշտոնապես կգործարկվի YouTube-ի գործընկերության ծրագիրը (YPP), ինչը թույլ կտա հայաստանյան բովանդակություն ստեղծողներին առաջին անգամ հասանելիություն ստանալ հարթակի դրամայնացման գործիքներին և եկամուտ ստանալ իրենց տեսանյութերից։

Ըստ ընկերության պաշտոնական հաղորդագրության՝ այս նախաձեռնությունը նպատակ ունի տեղացի հեղինակներին ինտեգրել ավելի քան 3 մլն մասնակից ունեցող համաշխարհային համայնքին, որոնք YouTube-ն օգտագործում են որպես բիզնես հարթակ: 

Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին չորս տարում ընկերությունը հեղինակներին և մեդիա կազմակերպություններին վճարել է ավելի քան 100 մլրդ դոլար:

Հայաստանաբնակ օգտատերերը կարող են ծանոթանալ ծրագրին միանալու համար անհրաժեշտ չափանիշներին YouTube-ի տեղեկատվական հարթակում, ինչը հնարավորություն կտա ներդրումներ կատարել սեփական բովանդակության մեջ և զարգացնել ձեռնարկատիրական գործունեությունը հարթակում և դրանից դուրս:

«Մենք ողջունում ենք YouTube-ի հայտարարությունը՝ հայկական շուկայում իր ներգրավվածության ընդլայնման վերաբերյալ։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվային տնտեսության ամրապնդման, մեր արագ աճող կոնտենտ արտադրողների/ստեղծագործողների համայնքի հզորացման, ինչպես նաև հայկական բովանդակության, մշակույթի և նորարարության գլոբալ տեսանելիության խթանման ուղղությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

The post Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի մոնետիզացիան appeared first on CIVILNET.

Leave a comment