Կձգտենք վերսկսել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացը. Ռուբիո


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները  ցանկանում են համաձայնության գալ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ հակամարտությունը դադարեցնելու հարցում կպահանջվի զիջումներ երկու կողմերից էլ։ 


 


«Ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ, բայց երկուսն էլ ստիպված կլինեն որոշ զիջումներ անել»,- ասել է նա։ 


 


ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է առաջիկա շաբաթներին փորձել վերսկսել Կիևի և Մոսկվայի միջև բանակցային գործընթացը: Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դավիթ Մուրադյանը:


 

Leave a comment