Պայթյուն՝ Մոսկվայի ռեստորաններից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Պայթյուն՝ Մոսկվայի ռեստորաններից մեկում․ կան զոհեր և վիրավորներ

Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակի մոտ գտնվող «Balzi Rossi» ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ դեպքի պահին հաստատությունում փակ միջոցառում էր անցկացվում։

ՌԴ ՆԳՆ-ի տվյալներով՝ արտակարգ դեպքի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Известия»-ի տվյալներով՝ շենքում գտնվել է մոտ 50 մարդ։ Ականատեսների խոսքով՝ ռեստորանում անցկացվել է փակ հարսանեկան միջոցառում։

Նախնական տեղեկություններով՝ պայթյունի պատճառ կարող էր լինել խոհանոցային գազային սարքավորումը։ Փրկարարները տուժածներին դուրս են բերել շենքից, իսկ դեպքի վայրում աշխատում են բոլոր օպերատիվ ծառայությունները։

Պայթյունի պատճառով Մոսկվայի կենտրոնում մի շարք փողոցներ փակվել են։ Մայրաքաղաքի տրանսպորտի դեպարտամենտը նաև չեղարկել է նախատեսված գիշերային հեծանվային փառատոնը՝ «չնախատեսված հանգամանքների պատճառով»։

Leave a comment