ԱՄՆ-ը Իրանում բնակելի տան վրա հասցված հարվածի ժամանակ կիրառել է իր ամենահզոր ավիառումբերից մեկը՝ գրեթե մեկ տոննա կշռող զինամթերք։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով արբանյակային լուսանկարներին և փորձագետների գնահատականներին։
Պարբերականի տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։
The New York Times-ը նշում է, որ չի հայտնաբերվել որևէ ապացույց, որը կհաստատի բնակելի տան հարևանությամբ ռազմական օբյեկտների առկայությունը։ Ըստ հրապարակման՝ հարվածը հասցվել է խիտ բնակեցված թաղամասին։