ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի նոր թեկնածու է փնտրում

ՈւԵՖԱ-ն մտադիր է հեռացնել Ջաննի Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից և փնտրում է թեկնածուների, հաղորդում է The Telegraph-ը։

Ըստ հրապարակման՝ ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է անվստահություն վոտումի միջոցով հեռացնել Ինֆանտինոյին ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնից, եթե նա մինչ այդ հրաժարական չտա։ Պատճառը Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը մասնավոր ներդրողներին վաճառելու՝ Ինֆանտինոյի ծրագրերն են։ Այս առաջարկը մեծ հակազդեցություն է առաջացրել, ի վերջո, ՖԻՖԱ-ի նախագահը հրաժարվել է դրանից, սակայն նրան հեռացնելու հարցն արդիական է մնում։

Ըստ The Telegraph-ի՝ Ինֆանտինոյին պետք է փոխարինի «միավորող կերպար»․ հավանական թեկնածուներից են Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ղեկավար, կանադացի Վիկտոր Մոնտալիանին և Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան՝ Բահրեյնից։

Leave a comment