Երևանյան բարձրահարկերից մեկի վերելակը պոկվել է և 8-րդ հարկից ընկել հորանը․ տուժած բնակիչները հիվանդանոցում են

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Սիսակյան փողոցի 22 շենքի 1-ին մուտքի վերելակը 8-րդ հարկից պոկվել և ընկել է հորանը, 4 հոգի մարմնական վնասվածքներ է ստացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց տեղափոխել են հիվանդանոց։

Տուժածները ՌԴ քաղաքացի 39-ամյա Ս․ Գ.-ն է, Երևանի բնակիչներ 60-ամյա Ն․ Ա.-ն, 50-ամյա Մ․ Հ.-ն և 43-ամյա Ս․ Հ.-ն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment