Ինչո՞ւ է յուղը փոխելուց հետո շարժիչից աղմուկ գալիս. հաճախ հանդիպող սխալներ

Բաժանորդագրվել

Մասնագետը նշում է` մեր պայմաններում ավելի ճիշտ է հաշվել ոչ թե միայն կիլոմետրը, այլ շարժիչի աշխատանքի ժամերը։

Ավտոմեքենաների վարորդները հաճախ բախվում են իրավիճակի, երբ յուղը փոխելուց հետո շարժիչից կամ ավտոմատ փոխանցման տուփից անսովոր ձայներ են լսվում։

«Ավտոսերվիս» հաղորդաշարի եթերում փորձագետ Արման Հակոբյանը պարզաբանում է` խնդիրը միշտ չէ, որ նոր յուղի կամ այն փոխած վարպետի մեղքով է առաջանում։

Մասնագետի խոսքով՝ վարորդները հաճախ սխալվում են՝ առաջնորդվելով միայն կիլոմետրերով։

«Երևանի խցանումներում 5-7 կմ ճանապարհը երբեմն տևում է երկու ժամ, իսկ շարժիչն այդ ամբողջ ընթացքում աշխատում է»,– ասում է նա։

Էլեկտրակա՞ն, թե՞ հիբրիդ. ո՞րն է ավելի հարմար և խնայողական տարբերակը

Հակոբյանն ընդգծում է, որ մեր պայմաններում ավելի ճիշտ է հաշվել ոչ թե միայն կիլոմետրը, այլ շարժիչի աշխատանքի ժամերը կամ յուղը փոխել առնվազն վեց ամիսը մեկ։

Ինչպես պաշտպանել մեքենան ամռան տապից և խուսափել հրդեհից. օգտակար խորհուրդներ վարորդներին

Leave a comment