Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք անօրինական ժամանած անձանց ճնշող մեծամասնությունը վերադարձել է Մարոկկո:
Նրա խոսքով՝ որևէ մեկը չի հասել Իսպանիայի մայրցամաք կամ ԵՄ այլ երկրներ:
«Դա վկայում է այն մասին, թե ինչու է մեր եվրոպական սահմանների վերահսկողությունն այդքան կարևոր։ Մենք ունենք հուսալի համակարգ, բայց այն պետք է է՛լ ավելի ամրապնդվի», – հավելել է նա։
Ֆոն դեր Լայենն ընդգծել է իշխանության բոլոր մարմինների միջև սերտ համակարգումը պահպանելու անհրաժեշտությունը:
«Անօրինական միգրացիայի դեմ պայքարը պահանջում է համերաշխություն և միասնական եվրոպական արձագանք», – հայտարարել է նա:
Դիտումների քանակ2