https://arm.sputniknews.ru/20260801/fifa-n-hrazharvel-e-ir-kvomercivon-iravunqneri-mi-masi-vatsharqi-tsragric-infantinvo-105300092.html
ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից. Ինֆանտինո
ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից. Ինֆանտինո
Sputnik Արմենիա
Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու… 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T15:29+0400
2026-08-01T15:29+0400
2026-08-01T15:29+0400
ֆիֆա
ջանի ինֆանտինո
ուեֆա
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_0:180:3003:1869_1920x0_80_0_0_18c2369cd2abb90a8685420b5cf70369.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։ Այս մասին Sky News հեռուստաալիքին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի (որի արժեքը գնահատվում էր 20 միլիարդ դոլար) բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագծին պետք է մասնակցեր ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Ջոշուա Քուշներին, իսկ գործարքի խորհրդատուն JPMorgan բանկն էր։Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը քննադատել էին Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԿՈՆԿԱԿԱՖ), իսկ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերը բոյկոտելու մասին։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԱՖԿ) հիասթափություն էին հայտնել, որ նման մասշտաբի նախագիծը հանրայնացվել է նախքան շահագրգիռ կողմերի հետ նախնական քննարկում անցկացնելը։ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) հայտարարել էր, որ չի ծրագրում կոմերցիոն բաղադրիչը սպորտային արժեքներից վեր դասել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_135:0:2866:2048_1920x0_80_0_0_b544cd841b09358d2b04fae08d0248c9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ջանի ինֆանտինո, ուեֆա, ֆուտբոլ
ֆիֆա, ջանի ինֆանտինո, ուեֆա, ֆուտբոլ
Բաժանորդագրվել
Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՖԻՖԱ-ն հրաժարվել է իր կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։ Այս մասին Sky News հեռուստաալիքին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։
«Ուշադիր լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք այն եզրակացության, որ նախագիծը առաջացրել է այնպիսի տարաձայնություններ, որոնց պայմաններում դրա իրականացումն այլևս չի համապատասխանում ի սկզբանե դրված նպատակին… Սրա հետ կապված՝ տվյալ առաջարկը չի իրականացվի»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է հեռուստաալիքը։
Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի (որի արժեքը գնահատվում էր 20 միլիարդ դոլար) բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագծին պետք է մասնակցեր ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Ջոշուա Քուշներին, իսկ գործարքի խորհրդատուն JPMorgan բանկն էր։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը քննադատել էին Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԿՈՆԿԱԿԱՖ), իսկ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) հայտարարել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող
մրցաշարերը բոյկոտելու մասին։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԱՖԿ) հիասթափություն էին հայտնել, որ նման մասշտաբի նախագիծը հանրայնացվել է նախքան շահագրգիռ կողմերի հետ նախնական քննարկում անցկացնելը։ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) հայտարարել էր, որ չի ծրագրում կոմերցիոն բաղադրիչը սպորտային արժեքներից վեր դասել։