https://arm.sputniknews.ru/20260801/pajmanagirs-e-lranum-hetvo-parz-klini-gagik-ghazinjany-ephum-ir-ashkhatanqi-masin-105299798.html
Պայմանագիրս է լրանում, հետո պարզ կլինի. Գագիկ Ղազինյանը` ԵՊՀ–ում իր աշխատանքի մասին
Պայմանագիրս է լրանում, հետո պարզ կլինի. Գագիկ Ղազինյանը` ԵՊՀ–ում իր աշխատանքի մասին
Sputnik Արմենիա
Գագիկ Ղազինյանը հայտնում է, որ մտադիր է շարունակել իր դասախոսական աշխատանքը։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T15:15+0400
2026-08-01T15:15+0400
2026-08-01T15:18+0400
գագիկ ղազինյան
երևանի պետական համալսարան (եպհ)
դասախոս
դավիթ ղազինյան
արթուր ղազինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105299077_0:0:1000:563_1920x0_80_0_0_18d8b10e1154e65ce7c532066180e2e8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը սեպտեմբերի 1-ին լրանում է։ Այս մասին ասաց ինքը՝ Ղազինյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում։«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ից կազատվի ԵՊՀ–ում դասսախոսի աշխատանքից։ Հարցին` ցանկանում է արդյոք շարունակել իր դասախոսական աշխատանքը, նշեց` բնականաբար։ Իրավաբան Արթուր Ղամբարյանն արձագանքելով լուրին՝ սոցցանցերում գրել է, որ ցածր և էժան քայլ է զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ–ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը։Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին Գագիկ Ղազինյանին հրավիրել էին դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն։ Այնտեղ Ղազինյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել։ Այդ վարույթի շրջանակներում դատախազություն էին հրավիրվել նաև նրա որդին` Դավիթ Ղազինյանը և կինը` Կարինե Շահբազյանը։Հավելենք, որ Գագիկ Ղազինյանը Արթուր և Դավիթ Ղազինյանների հայրն է։ Դավիթ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ է, ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր։ Մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, հունիսի 18-ին էլ կալանավորվել էր։ Հուլիսի 24-ին նրան ազատ էին արձակել` չկիրառելով խափանման որևէ միջոց, այդ թվում` պաշտպանների առաջարկած գրավը։Արթուր Ղազինյանն էլ «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է, 2019-2022 թթ. եղել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր։ 2022 թվականի հուլիսի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105299077_249:0:1000:563_1920x0_80_0_0_5e8ab5c09232381667097bd8f4a33fe4.jpg.webp
գագիկ ղազինյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, դավիթ ղազինյան, արթուր ղազինյան
գագիկ ղազինյան, երևանի պետական համալսարան (եպհ), դասախոս, դավիթ ղազինյան, արթուր ղազինյան
Գագիկ Ղազինյանը հայտնում է, որ մտադիր է շարունակել իր դասախոսական աշխատանքը։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Գագիկ Ղազինյանը սեպտեմբերի 1-ից կազատվի ԵՊՀ–ում դասսախոսի աշխատանքից։
«Իմ պայմանագիրն է լրանում սեպտեմբերի 1-ին։ Այդ ժամանակ խնդիրը կլուծվի։ Մինչև սեպտեմբերի 1-ը ժամկետ կա` դրանից հետո պարզ կլինի և՛ իմ քայլերը, և՛ իրենց»,– ասաց Ղազինյանը։
Հարցին` ցանկանում է արդյոք շարունակել իր դասախոսական աշխատանքը, նշեց` բնականաբար։
Հավելենք, որ Գագիկ Ղազինյանը Արթուր և Դավիթ Ղազինյանների հայրն է։