Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմող «ՖԵՍԿՈ» ընկերության «Յանինա» նավը շաբաթ գիշերը վնասվել է երկու ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով և խորտակվել Նովոռոսիյսկից 130 մղոն հեռավորության վրա:
«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչեւը հայտարարել է, որ Երևանի ժամանակով 23:00-ի սահմաններում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր հարձակվել են նավի վրա: «Ես ընդգծում եմ, որ սա բացարձակապես սովորական, քաղաքացիական կոնտեյներային նավ էր, որը նավարկում էր միջազգային ջրերում և տեղափոխում քաղաքացիական ապրանքներ՝ սառեցված սննդամթերքից մինչև շինարարական և հարդարման նյութեր: Անձնակազմի բոլոր 17 անդամները փրկվել են և լավ վիճակում են», – շաբաթ օրը լրագրողներին ասել է Լիխաչեւը:
«Այս հարձակումը չի կարող մեկնաբանվել որպես ծովահենություն և կողոպուտ ծովում», – հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավարը: