ՌԴ ՊՆ․ Գիշերը զանգվածային հարվածներ են հասցվել Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին

ՌԴ ՊՆ․ Գիշերը զանգվածային հարվածներ են հասցվել Կիևի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և լոգիստիկ կենտրոններին։

Այսօր առավոտյան ուկրաինական լրատվամիջոցները հայտնել էին, որ Կիևում խոցվել են մի շարք օբյեկտներ։ Թե ինչ նշանակության էին դրանք, չի հստակեցվել, սակայն նշվել է, որ քաղաքի երկինքը պատվել է խիտ ծխով։

Տեղական տելեգրամյան ալիքների փոխանցմամբ՝ գիշերը օդային տագնապի ֆոնին պայթյուններ են լսվել նաև Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի և Նիկոլաևի մարզերում։

Leave a comment