ԱՄՆ-ը ողջունել է Իտալիայի միանալը Pax Silica նախաձեռնությանը։ Իտալիան ստորագրել է Pax Silica հռչակագիրը՝ պաշտոնապես հաստատելով նախաձեռնությանը մասնակցելու իր որոշումը։ ԱՄՆ-ն և Իտալիան նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգտագործելու Իտալիայի առաջատար արտադրական փորձը՝ կարևոր հանքանյութերի և կիսահաղորդիչների մատակարարման շղթաների կայունությունն ամրապնդելու համար։
Այսպիսով, Իտալիան դարձել է Pax Silica հռչակագրին միացած 25-րդ երկիրը։
Pax Silica-ն միջազգային կոալիցիա է, որը ստեղծվել է Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ նպատակ ունենալով նվազեցնել Չինաստանից կախվածությունը կարևոր հանքանյութերի և առաջատար տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության ոլորտում։