Երևանում 80–ամյա տղամարդը վրաերթի զոհ է դարձել. վարորդը եղել է ոչ սթափ

Բաժանորդագրվել

Վարորդը տեղում հայտարարել է, որ ինքը ոչ թե սթափ չէ, այլ դեպքից հետո դեղ է խմել։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանի Շիրակի փողոցում 45-ամյա Գևորգ Գ.–ն իր վարած «Kia Forte» մակնիշի մեքենայով տարեց մի տղամարդու է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 1-ին, ժամը 00։10-ի սահմաններում։

«Վարորդը փախուստի չի դիմել, բայց եղել է ոչ սթափ, չնայած հայտարարել է, թե սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։ Վրաերթի ենթարկվածը հետիոտն 80-ամյա Աշոտ Ա.-ն է եղել։ Շտապօգնության բժիշկները դեպքի վայրում արձանագրել են նրա մահը»,– գրում է կայքը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment