Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Ռուսաստանի մարզերի վրա, կան զոհեր և վիրավորներ

https://arm.sputniknews.ru/20260801/ukrainaji-zu-n-hardzakvel-e-rusastani-marzeri-vra-kan-zvoher-ev-viravvorner-105296793.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0f/91354498_0:69:960:789_1920x0_80_0_0_d6669c5af9201179e9478285f7ab8b2e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռազմական հատուկ գործողություն

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Բելգորոդի մարզում երկու վիրավոր ծանր վիճակում են։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Սևաստոպոլում Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով կին է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է մարզպետ Միխայիլ Ռազվոժաևը։

«Ցավոք, Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակման հետևանքով զոհվել է 60-ամյա կին… Հարձակման հետևանքով նաև տուժել է 2 մարդ. հիվանդանոց է տեղափոխվել 79-ամյա տղամարդ՝ բազմաթիվ բեկորային վնասվածքներով, 55-ամյա կինը ստացել է այրվածքներ»,-ասված է MAX հարթակում մարզպետի հաղորդագրության մեջ։

Ռազվոժաևը հստակեցրել է, որ խոցված ԱԹՍ-ները լցված են եղել խոցող տարրերով և պայթուցիկով։ Հարձակման հետևանքով, Սևաստոպոլի փրկարար ծառայության նախնական տվյալներով, այրվել է 2 մասնավոր տուն և 1 ավտոմեքենա։ 15 ավտոմեքենա և 3 մասնավոր տուն վնասվել են։

Բելգորոդի Շեբեկինո քաղաքում գտնվող ձեռնարկության տարածքին Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնի հարվածի հետևանքով վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։ Այս մասին հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

«Բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած երեք տղամարդու շտապօգնության բրիգադները տեղափոխել են Շեբեկինոյի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանցից երկուսը ծանր վիճակում են։ Վնասվել է երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից մեկը հրդեհվել է»,-ասված է MAX հարթակում օպերատիվ շտաբի ալիքի հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քաղաքում երկրորդ դրոնի ընկնելու հետևանքով վնասվել է բակային շինության տանիքը, իսկ Բելգորոդի շրջանի Օկտյաբրսկի ավանում դրոնը պայթել է սոցիալական օբյեկտի կողքին, վնասվել են ապակիները։

ԱԹՍ-ի հարձակում են հետ մղել Ուֆայում։ Ինչպես հայտնել է Բաշկիրիայի ղեկավար Ռադի Խաբիրովը, արդյունաբերական գոտու տարածքում անօդաչուի բեկորների ընկնելու պատճառով ծխածածկ է առաջացել։ Զոհեր և տուժածներ չկան։

Եվս երեք մարդ տուժել է Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումների հետևանքով։ Տարածաշրջանի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ վիրավորում են ստացել 45 և 39 տարեկան տղամարդիկ։ Եվս մեկ տուժած քաղաքացիական անձ գիշերը օգնության համար դիմել է հիվանդանոց։ Զոհեր չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment