Թրամփը զգուշացրել է դեմոկրատների իշխանության դեպքում հնարավոր միգրացիոն ճգնաժամի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսպանիայում տեղի ունեցող իրադարձությունները հիշեցնում են այն իրավիճակը, որն, ըստ նրա, ԱՄՆ-ում ձևավորվել էր Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Իսպանիայում, երբ տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներթափանցում են երկիր, տեղի ունեցավ նաև Միացյալ Նահանգներում Քնկոտ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Եվ դա կկրկնվի՝ նույնիսկ ավելի մեծ մասշտաբներով, եթե դեմոկրատները երբևէ կրկին գան իշխանության», – հայտարարել է Թրամփը։

Նա նաև կոչ է արել ընտրողներին աջակցել Հանրապետական կուսակցությանը։

«Թույլ մի՛ տվեք, որ կործանեն մեր երկիրը։ Քվեարկե՛ք հանրապետականների օգտին և հպարտացե՛ք Միացյալ Նահանգներով», – նշել է ԱՄՆ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment