https://arm.sputniknews.ru/20260801/sahmani-grvohy-sharunakvum-e-migrantnerin-ognel-e-marvokkvoji-vostikanutjuny-105294606.html
Սահմանի գրոհը շարունակվում է, միգրանտներին օգնել է Մարոկկոյի ոստիկանությո՞ւնը
Սահմանի գրոհը շարունակվում է, միգրանտներին օգնել է Մարոկկոյի ոստիկանությո՞ւնը
Sputnik Արմենիա
Հաղորդվում է, որ Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 61-ի։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T11:10+0400
2026-08-01T11:10+0400
2026-08-01T11:10+0400
սեուտա
իսպանիա
մարոկկո
միգրանտ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105289001_0:147:720:552_1920x0_80_0_0_2d2935fccb8507983da6fd9c62f12a59.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսպանական Մելիլիայում Մարոկկոյից եկած միգրանտները շարունակվում են գրոհել սահմանը։ Իսպանական Սեուտա անկլավ թափանցած որոշ միգրանտներ պնդում են, թե մարոկկացի ոստիկաններն իբր օգնել են իրենց հատել սահմանը։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times թերթը։Պարբերականը մեջբերում է միգրանտ Յուսեֆ Ալաուիի խոսքերը, որը պատմել է՝ երբ իրենց խումբը մոտենում էր Իսպանիայի հետ սահմանին, մարոկկացի ոստիկաններն իբր ցույց են տվել ճիշտ ուղղությունը՝ գոռալով «շարժվեք այն կողմ, շարժվեք այն կողմ»։Cadena SER ռադիոկայանի հաղորդմամբ՝ Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 61-ի, սա ռեկորդային ցուցանիշ է։ Իրավապահները շարունակում են մարմիններ գտնել սահմանի մոտ գտնվող Տարախալ լողափին, ուստի զոհերի թիվը դեռ կավելանա։Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով- խմբ.) սահմանին։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում Սեուտա է անցել 40,000-ից մինչև 60,000 անօրինական միգրանտ։ Իսպանիայի իշխանությունները շտապ կարգով ամրապնդել են սահմանը ոստիկանության և զինվորականների լրացուցիչ ուժերով՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարոկկոյից պահանջել է հետ կանչել իսպանական Սեուտա մտած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է անկլավում իրավիճակը վերահսկողության տակ վերցնի։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել դադարեցնել սահմանի ապօրինի հատումները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Իսպանիային հիշեցրել է Շենգենի գծով պարտավորությունների մասին։ Եվրոպական և միջազգային հարցերով ավստրիացի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Իսպանիայում տիրող իրավիճակը խաթարում է վստահությունը ԵՄ-ի նկատմամբ։ Նա նաև սպառնացել է, որ Իսպանիային կհանեն Շենգենի գոտուց։
սեուտա
իսպանիա
մարոկկո
2026
Լուրեր
am_HY
В испанском эксклаве Мелилья в северной Африке продолжается штурм границы со стороны Марокко
Sputnik Արմենիա
В испанском эксклаве Мелилья в северной Африке продолжается штурм границы со стороны Марокко
2026-08-01T11:10+0400
true
PT1M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/01/105289001_0:90:720:630_1920x0_80_0_0_e942840676ca207e2f07624ea5beaa5c.jpg.webp
սեուտա, իսպանիա, մարոկկո, միգրանտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
սեուտա, իսպանիա, մարոկկո, միգրանտ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հաղորդվում է, որ Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 61-ի։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իսպանական Մելիլիայում Մարոկկոյից եկած միգրանտները շարունակվում են գրոհել սահմանը։ Իսպանական Սեուտա անկլավ թափանցած որոշ միգրանտներ պնդում են, թե մարոկկացի ոստիկաններն իբր օգնել են իրենց հատել սահմանը։ Այս մասին գրում է ամերիկյան New York Times թերթը։
Պարբերականը մեջբերում է միգրանտ Յուսեֆ Ալաուիի խոսքերը, որը պատմել է՝ երբ իրենց խումբը մոտենում էր Իսպանիայի հետ սահմանին, մարոկկացի ոստիկաններն իբր ցույց են տվել ճիշտ ուղղությունը՝ գոռալով «շարժվեք այն կողմ, շարժվեք այն կողմ»։
Մեկ այլ միգրանտ՝ Մոհամմեդ Ահմիդխոն, պարբերականին հայտնել է, որ միգրանտների հոսքի մասին իմացել է սոցցանցերից։ Ընդ որում, նրա խոսքով, երբ ինքը մոտենում էր Իսպանիայի հետ սահմանին, մարոկկացի իրավապահներն իբր ասել են իրեն. «Գնա Իսպանիա»։ Հետագայում Ահմիդխոն վերադարձել է Մարոկկո, քանի որ Սեուտայում չի եղել ոչ սնունդ, ոչ ջուր, ոչ էլ գիշերելու տեղ։
Cadena SER ռադիոկայանի հաղորդմամբ՝ Մարոկկոյից իսպանական Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհված միգրանտների թիվը հասել է 61-ի, սա ռեկորդային ցուցանիշ է։ Իրավապահները շարունակում են մարմիններ գտնել սահմանի մոտ գտնվող Տարախալ լողափին, ուստի զոհերի թիվը դեռ կավելանա։
Հուլիսի 30-ին հազարավոր երիտասարդ մարոկկացիներ հավաքվել են Մարոկկոյի և իսպանական Սեուտայի (իսպանական էքսկլավ, որը ցամաքից շրջապատված է Մարոկկոյի տարածքով- խմբ.) սահմանին։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության և տեղական իշխանությունների վերջին տվյալներով՝ մեկ օրում Սեուտա է անցել 40,000-ից մինչև 60,000 անօրինական միգրանտ։ Իսպանիայի իշխանությունները շտապ կարգով ամրապնդել են սահմանը ոստիկանության և զինվորականների լրացուցիչ ուժերով՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
Իսպանիայի և Մարոկկոյի իրավապահ մարմինների տվյալներով՝ այս լայնամասշտաբ ճգնաժամի խթան են հանդիսացել սոցցանցերում հնչող կոչերը, որոնցով զանգվածաբար տարածվում էին միգրանտների գործողությունները համակարգող հրահանգներն ու տեսանյութերը։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին արդեն հայտարարել է, որ իսպանական անկլավ անօրինական ներգաղթյալների հոսքի պատճառով դիտարկում է Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագրի գործողության կասեցումը։ Ֆինլանդիան և Դանիան միացել են այս առաջարկին։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Մարոկկոյից պահանջել է հետ կանչել իսպանական Սեուտա մտած միգրանտներին և հայտարարել է, որ Մադրիդը պետք է անկլավում իրավիճակը վերահսկողության տակ վերցնի։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կոչ է արել դադարեցնել սահմանի ապօրինի հատումները։ Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Իսպանիային հիշեցրել է Շենգենի գծով պարտավորությունների մասին։ Եվրոպական և միջազգային հարցերով ավստրիացի նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերը հայտարարել է, որ Իսպանիայում տիրող իրավիճակը խաթարում է վստահությունը ԵՄ-ի նկատմամբ։ Նա նաև սպառնացել է, որ Իսպանիային կհանեն Շենգենի գոտուց։