Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է եղել։
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն արձագանքելով կատարվածին, տեղեկացրել էր, որ հերթապահ ստորաբաժանումներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ։
Պետրոսյանը կատարվածի վերաբերյալ ևս մեկ գրառում է արել, որում ասվում է․
«Երեկոյան Կենտրոն վարչական շրջանի Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի բաշխման ցանցի մալուխագծի վթարի իրական պատճառները պարզելու համար, այն է՝ սպառման բեռի կտրուկ բարձրացումից զատ, նաև օգտագործված մալուխի և իրականացված աշխատանքի որակի, օգտագործված կցորդիչի որակի, ինչպես նաև ՏԻՄ կոմունալ ծառայությունների կամ այլ շին.աշխատանքների կատարման ընթացքում հնարավոր ֆիզիկական ներգործության հավանականությունն ու դրանց հնարավոր ազդեցությունը վթարի առաջացման վրա, կիրականացվի ներքին հետաքննություն։
Սահմանված կարգով մեր ահազանգով ներգրավվել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը»։
Դիտումների քանակ6