Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր ավարտել է հայ բանտարկյալների վերաքննիչ բողոքների «վերանայումը»

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր կայացած «նիստում» Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը միջնորդություն է ներկայացրել «դատարանին»՝ չեղյալ հայտարարելու ստորին դատարանի «դատավճիռը» և արդարացնելու իրեն։

Մյուս գերիները ևս իրենց անհամաձայնությունն են հայտնել առաջադրված «մեղադրանքներին»։

Այնուհետև ելույթ են ունեցել «տուժողների» ներկայացուցիչները, որոնք նշել են, թե առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է և հիմնավորված, և որ գործի բոլոր փաստերը, իբր, ապացուցվել են դատաքննության ընթացքում։

Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment