Լոռու քրեական ոստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել բազմադրվագ հանցագործություններ․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լոռու քրեական ոստիկանները վնասազերծել են հանցավոր խմբեր և կազմակերպություն, բացահայտել բազմադրվագ հանցագործություններ

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել են բազմադրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, տասնյակ անձանց նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։

Ամենահնչեղ բացահայտումներից մեկը 16 անդամից բաղկացած հանցավոր խմբավորման վնասազերծումն էր, որի գործունեությունը չէր սահմանափակվում միայն Լոռու մարզով, այլ տարածվում էր նաև հանրապետության այլ բնակավայրերում։

Leave a comment