Դեսպան Գևորգյանն ու Բոլիվիայի կրթության նախարարը քննարկել են համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները


Ուրուգվայում ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպում է ունեցել Բոլիվիայի կրթության նախարար Էրիկ Սանխինես Չավեսի հետ, որի շրջանակներում կողմերն ընդգծել են կրթության ոլորտում միջազգային համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


Քննարկվել են նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով նորարարական կրթության և օտար լեզուների ուսուցման ծրագրերի խթանումը։

Դիտումների քանակ4

Leave a comment