https://arm.sputniknews.ru/20260731/banakum-voghbergakan-depqery-nikvol-pashinjani-qaghaqakanutjan-hetevanq-en-razmakan-hvogeban-105238295.html
Բանակում ողբերգական դեպքերը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք են․ ռազմական հոգեբան
Բանակում ողբերգական դեպքերը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք են․ ռազմական հոգեբան
Sputnik Արմենիա
Սպայական միջին և ցածր օղակներում թափուր հաստիքները չեն լրացվում կամ որակյալ կադրերով չեն լրացվում, դրա հետևանքով էլ անվերահսկելիությունը մեծանում է, արտակարգ… 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T23:21+0400
2026-07-31T23:21+0400
2026-07-31T23:21+0400
բանակ
զինված ուժեր
դավիթ ջամալյան
ինքնասպանություն
սպանություն
զինվորական
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35535824_0:0:1600:901_1920x0_80_0_0_f290f912ffd0cfdb2a44f2d733c97464.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գործող իշխանության վարած քաղաքականության հետևանքով որոշակի հակադրություն է ստեղծվել բանակում և ոստիկանությունում ծառայության միջև, որի հետևանքով ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ կադրերի մեծ ծավալի հոսք է տեղի ունեցել բանակից դեպի պարեկային ծառայություն։ Sputnik Արմենիայի հետ զրուցում նման տեսակետ հայտնեց ռազմական հոգեբան, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ խոսելով բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերի ու դրանց վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունների մասին։Օրերս հայտնի դարձավ, որ այս տարի բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան 8-րդ դեպքն է գրանցվել։ Փաշինյանն էլ այսօր ճեպազրույցում նշեց, թե բանակում ինքնասպանությունները 85-90 տոկոս դեպքերում 3 պատճառով են՝ զինծառայողները խաղադրույքներ են անում, պարտքեր կուտակում։ Երկրորդ պատճառն ընտանեկան կամ անձնական խնդիրներն են, իսկ երրորդ պատճառը մարտական դիրքում հերթապահության ժամանակ քնելն է, ինչը նշանակում է, որ նա վտանգի տակ է դրել ուրիշների կյանքը։ Վարչապետի խոսքով՝ դիրքում քնողների նկատմամբ մյուսների կողմից արհամարհանք է դրսևորվում, և այդ զինվորները մեկուսանում են։Ըստ Ջամալյանի՝ վարչապետի այսպիսի մեկնաբանությունը, բացի այն, որ վիրավորական է, նաև նշանակում է, թե իշխանությունը ֆիքսում է՝ այս գործում ինքն անելիք չունի։Նրա խոսքով՝ նման ողբերգական պատահարները կանխելու համար համակարգային աշխատանք է պետք, որը մեծ ծավալով իրականացվում էր նախկինում՝ կայացնելով բանակի ստորին տակտիկական օղակը՝ մինչև վաշտ, դասակ ու ջոկ։ Նրա կարծիքով՝ մինչև 2020 թվականն այդ աշխատանքները շարունակել են իներցիայով, իսկ դրանից հետո ամեն ինչ քանդվեց։ Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ ունեցանք նաև սպայակազմի շրջանում, զուգահեռաբար կառավարության ղեկավարն էլ, իշխանությունը պահելու նպատակով, մեծացրեց ոստիկանության ծառայողների թվաքանակը, ու ծառայության գրավչությունը բարձրացնելու համար նաև գրավիչ աշխատավարձեր սահմանեց։«Պարեկային ծառայությունում ստանում են 400 հազարին մոտ, իսկ զինծառայության համակարգում այդքան գումար ստանալու համար զինծառայողը պետք է ատեստացիայի բարդ փուլեր անցնի, մինչդեռ ոստիկանությունում ծառայության անցնելու չափանիշները մեղմացվում են։ Համեմատելի չէ նաև այս երկու համակարգերում պատասխանատվության չափը։ Եվ փաստորեն, այդ հակադրության պատճառով բանակից հոսք է նկատվում դեպի պարեկային ծառայություն, իսկ եթե բանակից սպայակազմը դուրս է գալիս, տարբեր օղակներում հաստիքները թափուր են մնում, զինված ուժերը թուլանում է, ու անվերահսկելիությունն ավելի մեծ ծավալների է հասնում, արտակարգ պատահարների թիվն էլ շեշտակիորեն աճում է»,- նշում է Ջամալյանը։Միաժամանակ, ռազմական հոգեբանը վստահ է, որ զինված ուժերում գլխավոր շտաբն իր համապատասխան ծառայություններով յուրաքանչյուր նման պատահարից հետո քննարկումներ է անցկացնում, փորձում են վերլուծել, վերհանել պատճառները, ուղղել սխալները, ծառայողական քննություն է տարվում, բայց համակարգային խնդիրը մնում է։Ջամալյանը հիշեցնում է, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել էր ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ՝ քննարկելով զինվորական կարգապահության և զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման հարցերը։ Դա տեղի էր ունեցել հուլիսի 21–ին հայտնի դարձած դեպքից հետո, երբ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանն ինքնասպան էր եղել։ Ըստ ԶԼՄ–ների` զինծառայողին ինքնասպանության էին հասցրել ծառայակիցները, նախնական տվյալով՝ նրան ծեծի ենթարկելով։ Քրեական վարույթի շրջանակում 2 զինծառայող կալանավորվել էր։Նրա խոսքով՝ խնդիրը գալիս է հենց պետության վերևից, որովհետև նախևառաջ իշխանության պատկերացման մեջ չի մտնում ուժեղ բանակ ունենալը, պետք է ուժեղ ոստիկանություն, ու իրենք հենց այդ ճանապարհով էլ գնում են։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35535824_165:0:1589:1068_1920x0_80_0_0_05784da17691ed20911b9d15e4c5e71d.jpg.webp
բանակ, զինված ուժեր, դավիթ ջամալյան, ինքնասպանություն, սպանություն, զինվորական, նիկոլ փաշինյան
բանակ, զինված ուժեր, դավիթ ջամալյան, ինքնասպանություն, սպանություն, զինվորական, նիկոլ փաշինյան
Սպայական միջին և ցածր օղակներում թափուր հաստիքները չեն լրացվում կամ որակյալ կադրերով չեն լրացվում, դրա հետևանքով էլ անվերահսկելիությունը մեծանում է, արտակարգ պատահարների թիվը ևս։
Ըստ Ջամալյանի՝ վարչապետի այսպիսի մեկնաբանությունը, բացի այն, որ վիրավորական է, նաև նշանակում է, թե իշխանությունը ֆիքսում է՝ այս գործում ինքն անելիք չունի։
«Այն, ինչ ասում է Փաշինյանը, ոչ թե առկա խնդիրներն ու դրանց հետևանքով ողբերգություններն արդարացնելու փորձ է, այլ ուղղակի ցինիզմ։ Ես, օրինակ, պատիվ եմ ունեցել աշխատելու Սեյրան Օհանյանի հետ, և ես հիշում եմ, թե ինչպես էր Օհանյանը կտրուկ հարց դնում, որ բանակի տարբեր օղակների պատասխանատուները երբևէ իբրև ինքնարդարացում չասեն, թե բանակը հասարակության հայելին է, և այդ հոռի երևույթները, այդ ողբերգական ելքով պատահարներն անխուսափելի են։ Մենք հասկանում էինք, որ այդ պատահարները լիովին բացառել հնարավոր չէ, բայց նախկինում դրվածքը այդպիսին էր»,- նշում է Ջամալյանը։
Նրա խոսքով՝ նման ողբերգական պատահարները կանխելու համար համակարգային աշխատանք է պետք, որը մեծ ծավալով իրականացվում էր նախկինում՝ կայացնելով բանակի ստորին տակտիկական օղակը՝ մինչև վաշտ, դասակ ու ջոկ։ Նրա կարծիքով՝ մինչև 2020 թվականն այդ աշխատանքները շարունակել են իներցիայով, իսկ դրանից հետո ամեն ինչ քանդվեց։ Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ ունեցանք նաև սպայակազմի շրջանում, զուգահեռաբար կառավարության ղեկավարն էլ, իշխանությունը պահելու նպատակով, մեծացրեց ոստիկանության ծառայողների թվաքանակը, ու ծառայության գրավչությունը բարձրացնելու համար նաև գրավիչ աշխատավարձեր սահմանեց։
«Պարեկային ծառայությունում ստանում են 400 հազարին մոտ, իսկ զինծառայության համակարգում այդքան գումար ստանալու համար զինծառայողը պետք է ատեստացիայի բարդ փուլեր անցնի, մինչդեռ ոստիկանությունում ծառայության անցնելու չափանիշները մեղմացվում են։ Համեմատելի չէ նաև այս երկու համակարգերում պատասխանատվության չափը։ Եվ փաստորեն, այդ հակադրության պատճառով բանակից հոսք է նկատվում դեպի պարեկային ծառայություն, իսկ եթե բանակից սպայակազմը դուրս է գալիս, տարբեր օղակներում հաստիքները թափուր են մնում, զինված ուժերը թուլանում է, ու անվերահսկելիությունն ավելի մեծ ծավալների է հասնում, արտակարգ պատահարների թիվն էլ շեշտակիորեն աճում է»,- նշում է Ջամալյանը։
Բանակում թափուր հաստիքները լրացնելու ուղղությամբ էլ բավարար աշխատանք չի տարվում, մինչդեռ պետք է ոչ միայն վերացնել բանակում և ոստիկանությունում ծառայության միջև առկա արհեստական հակադրությունը, այլև խրախուսել գրագետ կադրերի մուտքը բանակ, հատկապես ստորին տակտիկական օղակում, վաշտում և դրանից էլ ներքև։ Ջամալյանը վստահ է, որ այդ ամենի արդյունքում բանակում արտակարգ պատահարների թիվը կնվազի։
Միաժամանակ, ռազմական հոգեբանը վստահ է, որ զինված ուժերում գլխավոր շտաբն իր համապատասխան ծառայություններով յուրաքանչյուր նման պատահարից հետո քննարկումներ է անցկացնում, փորձում են վերլուծել, վերհանել պատճառները, ուղղել սխալները, ծառայողական քննություն է տարվում, բայց համակարգային խնդիրը մնում է։
«Կոնկրետ այս միջոցառումը պոպուլիստական ու ցուցադրական բնույթ էր կրում․ ուղղակի հանրային դժգոհության ֆոնը ցրելու համար ուզում էին ներկայացնել, թե աշխատանք է արվում»,- շեշտում է Ջամալյանը։
Նրա խոսքով՝ խնդիրը գալիս է հենց պետության վերևից, որովհետև նախևառաջ իշխանության պատկերացման մեջ չի մտնում ուժեղ բանակ ունենալը, պետք է ուժեղ ոստիկանություն, ու իրենք հենց այդ ճանապարհով էլ գնում են։