ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ Եվրասիական տնտեսական միության «վախճանի սկզբի» մասին։
«Երբեմն, ցավոք, թե՛ մեզ համար, թե՛ հենց Փաշինյանի համար, նա անում է չափազանց զգացմունքային, ակտիվ հայտարարություններ, որոնց համար, հավանաբար, հետո ինքն էլ ստիպված է լինում ափսոսալ։
Ամեն դեպքում կյանքը բաղկացած չէ միայն հայտարարություններից, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք»,- ասել է Կարասինը։