Բելգորոդի մարզի և ԴԺՀ–ի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակումների հետևանքով զոհ և վիրավորներ կան

https://arm.sputniknews.ru/20260731/belgvorvodi-marzi-ev-dzhhi-vra-ukrainaji-zui-hardzakumneri-hetevanqvov-zvoh-ev-viravvorner-kan-105284649.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/09/101996914_0:0:1024:768_1920x0_80_0_0_bc046c6626944b071473209e814fa50a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գորլովկա, ուկրաինա, հատուկ բանակային կորպուս, ռազմական հատուկ գործողություն

գորլովկա, ուկրաինա, հատուկ բանակային կորպուս, ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ Բելգորոդի շրջանը ևս հրթիռակոծության է ենթարկվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Բելգորոդի մարզի 2 շրջաններում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության և ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան։ Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները շարունակվում են։ 1 խաղաղ բնակիչ զոհվել է, 3–ը՝ վիրավորվել։ Վոլոկոնովկայի շրջանի Վոլչյա Ալեքսանդրովկա գյուղում FPV-դրոնը հարձակվել է էլեկտրական սկուտերով շարժվող տղամարդու վրա։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է»,- ասվում է MAX հարթակով շտաբի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ Բելգորոդի շրջանը ևս ենթարկվել է հրթիռակոծության: Նովայա Նելիդովկա գյուղում արկը պայթել է առանձնատան բակում, ինչի հետևանքով 3 կին է տուժել։

«2–ը մարմնի բեկորային վնասվածքներ են ստացել, 3–րդը վիրավորվել է որովայնի խոռոչի շրջանում։ Բժիշկների գնահատմամբ՝ նա ծանր վիճակում է։ Շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց: Տարբեր չափերի վնաս է հասցվել 4 առանձնատների, 2 տնտեսական շինությունների, 2 ավտոմեքենայի, վնասվել է նաև գազի խողովակը», – ճշտել են օպերատիվ շտաբում։

Ուկրաինայի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել նաև ԴԺՀ-ի Գորլովկա քաղաքում։ Քաղաքապետ Իվան Պրիխոդկոն հայտնել է, որ վիրավորվել է 2 խաղաղ բնակիչ:

Leave a comment