Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց էմոցիոնալ հայտարարություններ է անում։ Ռուսաստանը պետք է դրանց հանգիստ վերաբերվի։ Այսպես է Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը Газете.ru-ի համար մեկնաբանել Փաշինյանի արտահայտությունը Եվրասիական տնտեսական միության «վերջի սկզբի» մասին։
«Երբեմն, ցավոք, մեզ և հենց իր համար Փաշինյանը չափազանց էմոցիոնալ, էներգիկ հայտարարություններ է անում, որոնց համար հետո, թերևս, ինքն էլ է ստիպված լինում ցավել։ Ամեն դեպքում կյանքը միայն հայտարարություններից չի բաղկացած, ուստի մենք պետք է դրան հանգիստ վերաբերվենք»,- նշել է Կարասինը։
News.am