Արևմուտքի աջակցությամբ՝ Կիևն ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը, Արևմուտքի աջակցությամբ, ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները:

«Հուլիսի 24-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 327-ը վիրավորվել են։ Զոհերի և վիրավորների թվում կան նաև երեխաներ՝ մեկ զոհ և 13 վիրավոր։

Հարվածներ են հասցվել հասարակական և անձնական տրանսպորտին, բազմաբնակարան և առանձնատներին, ինչպես նաև սոցիալական և կրթական նշանակության օբյեկտներին»,-նշել է Զախարովան՝ հավելեով, որ վնասվել են դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, մթերային խանութներ, գյուղատնտեսական և առևտրային օբյեկտներ, ինչպես նաև կոմունալ ծառայությունների տեխնիկա։

«Այս գործողությունները կատարվում են «Արևմտյան երկրների լիակատար հավանությամբ», որոնք, նրա պնդմամբ, զինում են Կիևին։

Ռուսաստանի շրջանների դեմ իրականացվող հարձակումներին ներգրավված բոլոր կողմերի գործողությունները փաստագրվում են, և դրանք, ըստ նրա, ավելի են սրում միջազգային իրավիճակը և հեռացնում խաղաղության հեռանկարը»,-ասել է պաշտոնյան՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները և հրաժարվել Կիևին ռազմական ու քաղաքական աջակցությունից։

 

Leave a comment