Ռոբերտ Քոչարյանը ինչո՞ւ չի գալիս ԱԺ, թիմակիցները պիտի աշխատեն, իրենք թիրախում չհայտնվե՞ն. Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

31.07.2026 | 19:35

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը բնական է համարում, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունում չի ստացել թիմակիցների մեծամասնության աջակցությունը։

«Վիլեն Գաբրիելյանը մեծամասնություն հավաքեց և մեկ ձայն ավել հավաքեց, քան ես, ինչը նորմալ է։ Ընտրությունների գնալիս պատրաստ ես լինում և՛ առավելագույն ձայների հավաքմանը, և՛ պարտությանը։ Ավելի շատ մարդիկ հակված էին, որ Վիլենը լիներ հանձնաժողովի նախագահ, քան ես»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Նա վստահեցնում է՝ թիմից վիրավորված չէ, իսկ Կաթողիկոսի՝ Ազգային ժողովի անդրանիկ նիստին մասնակցելու հարցով որևէ տեղեկություն չունի։

Անդրադառնալով նաև Նարեկ Կարապետյանի տանը իրավապահների իրականացրած գործողություններին՝ Խաչատրյանը նշեց, որ առերևույթ հանցագործության մասին ցանկացած տեղեկություն պետք է ստուգվի՝ անկախ նրանից, թե ով է այն հրապարակել։

«Եթե հրապարակվում են տեղեկություններ, որոնց մեջ առերևույթ հանցագործության հատկանիշներ կան, դրանք պետք է ստուգվեն իրավապահ մարմինների կողմից։ Դատախազությունը պետք է անմիջապես միջոցառումներ ձեռնարկի։ Նույնիսկ եթե դա վարչապետը չասեր»,- նշեց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment