Լոլիկի իրացման խնդիրը օրհասական է, բերքը դաշտերում և ջերմատներում գերհասունացել է, փչանում է. «Ալտ» ՀԸ

Ակնալիճցիները փակել են Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը

Լոլիկի իրացման խնդիրը օրհասական է, բերքը դաշտերում և ջերմատներում գերհասունացել է, փչանում է։ Ակնալիճցիներն առավոտյան փակել էին Արմավիր-Երևան պետական նշանակության ավտոճանապարհը, պահանջում էին հանդիպում պատկան մարմինների հետ՝ հարցը քննարկելու և լուծում գտնելու նպատակով։ Արտահանման սահմանափակումների պատճառով բերքի ահռելի քանակությունը ներքին շուկայում սպառելն անհնար է, իսկ վերամշակող կազմակերպությունները հրաժարվում են պայմանագրեր կնքել գյուղացիական տնտեսությունների հետ,- ասում են ակնալիճցիները։

Մեկ հեկտար բանջարաբոստանային կուլտուրաների մշակության համար ծախսվել է միջինը 1-1,5 միլիոն դրամ՝ այն դեպքում, երբ ընտանիքով են մշակությունն իրականացրել, իսկ եթե վարձու աշխատողներ են ներգրավվել, ապա ծախսերը մեծացել են, – ասում են գյուղացիները և ավելացնում, – մշակությունն իրականացրել են վարկային միջոցներով, իսկ հիմա պարտավորությունները կատարելու խնդիր ունեն։

Ճանապարհը փակած գյուղացիները պահանջում էին Արմավիրի մարզպետի հետ հանդիպում լոլիկի իրացման հարցը տեղում քննարկելու և ելքեր գտնելու համար։ Նրանց հետ հանդիպման եկավ Մեծամոր համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը։ Ճանապարհը բացեցին և համայնքի ղեկավարի հետ քննարկումը շարունակեցին Ակնալիճի վարչական պատասխանատուի նստավայրում։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment