ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխում են՝ տնային կալանք կամ այլ ռեժիմ, ուրախանում ենք, բայց հիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը:
Ի վերջո, ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու մարդկանց անհիմն՝ բացառապես մեկ անձի կամ նեղ խմբի քմահաճույքներով, բանտերում հայտնվելու, քաղբանտարկյալների և նրանց ընտանիքների բազմաթիվ զրկանքների համար:
Մարդ բռնելը, խուզարկությունները, ազատությունից զրկելը ներքին կյանքում սովորական առօրյայի են վերածվել:
Մարդկանց մի մասը սրա դեմ կռիվ է տալիս, մի մասը՝ փորձում հարմարվել, մի մասն էլ պարզապես օրվա կենցաղի մեջ է մխրճված»: