Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները. դեսպանություն

Քաղաքականություն

31.07.2026 | 18:49

ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

«Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։ Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment