Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։55-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 25 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Կարեն Ա․-ի վարած «Nissan» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Ու․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։