Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից | Factor.TV

Քաղաքականություն

31.07.2026 | 18:26

Արայիկ Հարությունյանը հուլիսի 31-ից ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Որոշումը հուլիսի 30-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Հարությունյանը հուլիսի 1-ից մեկնել էր երկարատև արձակուրդ, որը տևել է մինչև հուլիսի 24-ը ներառյալ: Ավելի վաղ մամուլը սկսել էր ակտիվ շրջանառել այն տեղեկությունը, որ նոր Կառավարության ձևավորման գործընթացում Հարությունյանի դիրքերը զգալիորեն թուլացել են, և մեծ է հավանականությունը, որ նա չի վերանշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատեց անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Հարությունյանը վերցնում է պատգամավորի մանդատը։

Լիլիթ Մակունցը, որն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում աշխատանքն ավարտելուց հետո նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական, նշանակվելու է Հարությունյանի փոխարեն։

Մակունցն արդեն իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել և հրաժարվել պատգամավորական մանդատից։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment