Մոտ 60000 ներգաղթյալ Մարոկկոյից անցել է իսպանական Սեուտա էքսկլավ. Reuters


Ուրբաթ՝ հուլիսի 31-ին, մարոկկացի միգրանտները Տարախալ սահմանային անցումով լցվել են իսպանական Սեուտա քաղաք: Մայրցամաքային Իսպանիայից այն բաժանված է Ջիբրալթարի նեղուցով և երկար ժամանակ եղել է Եվրոպա հասնելու փորձ կատարող միգրանտների նպատակակետը՝ գրում է Reuters-ը։


Իսպանիայի ազգային անվտանգության դեպարտամենտը, հղում անելով ներքին գործերի նախարարությանը, իր կայքում հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում, ենթադրաբար, մոտ 60000 մարդ է ապօրինաբար հատել սահմանը, հայտնաբերվել է առնվազն 34 դիակ։ Սեուտան և Մելիլյան, որը Մարոկկոյի հյուսիսում ևս մեկ իսպանական ինքնավար քաղաք է, Եվրամիության միակ ցամաքային սահմաններն ունեն Աֆրիկայի հետ։ Երկու քաղաքում, որոնցից յուրաքանչյուրում բնակվում է մոտ 85000 մարդ, պարբերաբար աճում է Եվրոպա հասնելու փորձ անող միգրանտների թիվը, բայց հինգշաբթի օրվա նման մաշտաբային հոսքի նախադեպեր չեն եղել։


BBC-ն էլ հաղորդել է, որ Իսպանիայի կառավարությունը բանակային ստորաբաժանումներ է ուղարկել իր հյուսիսաֆրիկյան Սեուտա ոստիկանությունն ուժեղացնելու համար, քանի որ ներգաղթյալները ճեղքել են քաղաքը շրջապատող ցանկապատը: Ֆրանսիան ուժեղացրել է սահմանային վերահսկողությունը, իսկ Իտալիան կոչ է արել կասեցնել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը։

Leave a comment