https://arm.sputniknews.ru/20260731/krikvor-ev-rvoza-qilafjannery-rdum-haghtel-en-tarva-yntaniq-mrcujti-anvanakargeric-mekum-105274180.html
Կրիկոր և Ռոզա Քիլաֆյանները ՌԴ–ում հաղթել են «Տարվա ընտանիք» մրցույթի անվանակարգերից մեկում
Կրիկոր և Ռոզա Քիլաֆյանները ՌԴ–ում հաղթել են «Տարվա ընտանիք» մրցույթի անվանակարգերից մեկում
Sputnik Արմենիա
Ընտանիքի հայրը համայնքային ծառայող է, նա ուսումնասիրում է հին հայկական երգերը և դրանք փոխանցում իր որդիներին։ 31.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-31T18:07+0400
2026-07-31T18:07+0400
2026-07-31T18:07+0400
ընտանիք
ռուսաստան
հայ
մրցույթ
հաղթանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105270672_0:0:1280:721_1920x0_80_0_0_e44cc53f0e77d55946c9954a91c0cc95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Քիլաֆյան ամուսինները հաղթել են «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի «Ավանդույթների պահապան ընտանիք» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Ռոստովի մարզային կառավարության կայքը։Կրիկոր և Ռոզա Քիլաֆյաններն ունեն երկու տղա, որոնք անվանակոչվել են ի պատիվ իրենց պապերի՝ Մելքոնի և Միքայելի։ Ընտանիքի հայրը համայնքային ծառայող է, ազատ ժամանակ նվագում է դհոլ։ Կրիկորը որդիների հետ միասին սովորում է հին երգեր՝ տղաներին փոխանցելով ոչ միայն մեղեդիները, այլև իր ժողովրդի հոգու մի մասնիկը։ Վեցամյա Մելքոնն արդեն ակտիվորեն մասնակցում է շրջանի և գյուղի մշակութային կյանքին՝ երգում է «Ծիծեռնակ» ժողովրդական համույթում:Նշենք, որ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթը 2026 թվականին անցկացվել է տասնմեկերորդ անգամ։ Այս տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարում մրցույթը գրանցել է ռեկորդային թվով մասնակիցներ՝ ավելի քան 11800 ընտանիք: Հաղթող է ճանաչվել 89 մասնակից՝ «Ավանդույթների պահապան ընտանիք», «Բազմազավակ ընտանիք», «Հայրենիքի պաշտպանի ընտանիք», «Երիտասարդ ընտանիք», «Գյուղական ընտանիք», «Ոսկե ընտանիք» անվանակարգերում: Ռուսաստանի լավագույն ընտանիքների մեծարման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1f/105270672_128:0:1265:853_1920x0_80_0_0_22a08a7a09222c5a4f5aaa2b4f11e69f.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտանիք, ռուսաստան, հայ, մրցույթ, հաղթանակ
ընտանիք, ռուսաստան, հայ, մրցույթ, հաղթանակ
Բաժանորդագրվել
Ընտանիքի հայրը համայնքային ծառայող է, նա ուսումնասիրում է հին հայկական երգերը և դրանք փոխանցում իր որդիներին։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Քիլաֆյան ամուսինները հաղթել են «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթի «Ավանդույթների պահապան ընտանիք» անվանակարգում։ Այս մասին հայտնում է Ռոստովի մարզային կառավարության կայքը։
Կրիկոր և Ռոզա Քիլաֆյաններն ունեն երկու տղա, որոնք անվանակոչվել են ի պատիվ իրենց պապերի՝ Մելքոնի և Միքայելի։ Ընտանիքի հայրը համայնքային ծառայող է, ազատ ժամանակ նվագում է դհոլ։ Կրիկորը որդիների հետ միասին սովորում է հին երգեր՝ տղաներին փոխանցելով ոչ միայն մեղեդիները, այլև իր ժողովրդի հոգու մի մասնիկը։ Վեցամյա Մելքոնն արդեն ակտիվորեն մասնակցում է շրջանի և գյուղի մշակութային կյանքին՝ երգում է «Ծիծեռնակ» ժողովրդական համույթում:
«Ընտանիքի մի քանի սերունդ անքակտելիորեն կապված է երաժշտության հետ։ 1993 թվականին Ռոզայի ծնողների հարսանիքը նկարահանվեց Դոնի հայերի պատմության և մշակույթի մասին պատմող «Խաղաղություն եկածներին» վավերագրական ֆիլմի համար: Նրանց հարսանիքը դարձավ Դոնի հայերի ավանդույթները ցուցադրող օրինակ», – ասված է մարզային կառավարության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Տարվա ընտանիք» համառուսաստանյան մրցույթը 2026 թվականին անցկացվել է տասնմեկերորդ անգամ։ Այս տարիների ընթացքում միջոցառմանը մասնակցել է ավելի քան 50 հազար ընտանիք։ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարում մրցույթը գրանցել է ռեկորդային թվով մասնակիցներ՝ ավելի քան 11800 ընտանիք: Հաղթող է ճանաչվել 89 մասնակից՝ «Ավանդույթների պահապան ընտանիք», «Բազմազավակ ընտանիք», «Հայրենիքի պաշտպանի ընտանիք», «Երիտասարդ ընտանիք», «Գյուղական ընտանիք», «Ոսկե ընտանիք» անվանակարգերում: Ռուսաստանի լավագույն ընտանիքների մեծարման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերին։