Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացվող համագործակցությունը, անդրադարձել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հնարավորություններին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: