«Հայց եմ ներկայացրել՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնության թևեր»-ի անդամ Լիպարիտ Դրմեյանը, ով քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։ «Խոսքը վերաբերում է բոլոր այն արտահայտություններին, որոնք վերաբերում են արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախում ունենալուն, և, ընդհանուր առմամբ, արված բոլոր արտահայտությունները և մեջբերված փաստերն իրականությանը չհամապատասխանող են, նաև այնպիսի կոնտեքստում էր ներկայացնում այդ ամենը, որն արատավորում էր իմ պատիվն ու արժանապատվությունը»,- շարունակել է Դրմեյանը։ «Իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է, և պատրաստ եմ իրավական ճանապարհով հասնել նրան, որ հերքվեն այն արատավորող արտահայտությունները, որոնք արվել են իմ հասցեին»,- նշեց նա։
@armlife.lurer «Իմ ձեռքը մաքուր է, խիղճս՝ հանգիստ»․ Լիպարիտ Դրմեյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ armlife.am #hayastan #newsarmenia #news